Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քանի կա պարարտ հող, ԵԾ-ն միշտ էլ վարուցանք կանի

Քանի կա պարարտ հող, ԵԾ-ն միշտ էլ վարուցանք կանի
20.02.2018 | 01:32

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, պարզվում է, իրասածի կին է. նախընտրական շրջանում ինչ խոստացել էր, հիմա անում է: Իսկ Փոստանջյանը խոստացել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնել, և ավագանու յուրաքանչյուր նիստ չի անցնում առանց ԵԾ-ի անակնկալի: «Անակնկալները» գնալով շատանում են, վերածվում ծեծուջարդի, ու գործը հասնում է «դիվանբաշուն»:


Երևում է, քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքն ավելի է ոգևորել ԵԾ-ի ղեկավարին, և նա որոշել է ոչ միայն քաղաքապետի, այլև քաղաքապետարանում աշխատողների կյանքը դժոխք դարձնել: Փոստանջյանը երեկ «Ազատություն» ՌԿ-ի հետ փորձել է շրջել քաղաքապետարանի սենյակներով և, նրա խոսքով, ցույց տալ այն կեղտը, որն իրենք պետք է մաքրեն: Իհարկե, շրջայցը սահմանափակվել է միայն վարորդների սենյակը «ցույց տալով», քանի որ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ու ոստիկանները կասեցրել են նրա «գաղտնազերծումը»: Բայց, ինչպես ասում են, սա դեռ վերջը չէ, դեռ որքա՜ն «կրեատիվ» մտքեր ունի տիկին Զարուհին։
Ի դեպ, հիշեցնենք, որ հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքապետը հրահանգել էր անվտանգությունը խստացնել` կոյուղաջրով տարաների «մուտքը» քաղաքապետարան բացառելու համար: Հիմա ի՞նչ պետք է հրահանգի Տարոն Մարգարյանը Զարուհի Փոստանջյանի «դեմն առնելու» համար։


Իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ ունի Տարոն Մարգարյանը. ամենահեշտը հրաժարական տալն ու գլուխն ազատելն է ԵԾ-ից: Սա, բնականաբար, ցանկալի տարբերակ չէ նրա համար, և նա այս քայլին երբեք չի գնա: Երկրորդ տարբերակը շատ ավելի բարդ է` ԵԾ-ին զրկել ինտրիգներ հյուսելու հնարավորությունից, այսինքն, նրանց կրակի վրա յուղ չլցնել, չհրահրել, իրավիճակը մեկ անգամ ևս չսրել և, ամենակարևորը, իսկապես աշխատել: Այ, այս դեպքում արդեն ոչ կոյուղաջուրը կհասնի քաղաքապետի սեղանին, ոչ էլ փոստանջյանականները երևանցիներին հուզող խնդիրները կվերածեն թատերականացված ներկայացման: Իսկ քանի դեռ կա պարարտ հող, միշտ էլ կգտնվեն ԵԾ-ի պես ուժեր, որոնք այդ հողն իրենց ուզածի պես հա՛մ կվարեն, հա՛մ կցանեն, հա՛մ կջրեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ